Լվացքի մեքենան այսօր գրեթե յուրաքանչյուր տան ամենաօգտագործվող սարքերից մեկն է։ Սակայն շատ մարդիկ ընտրելիս ուշադրություն են դարձնում միայն գնին կամ արտաքին տեսքին։ Իրականում կան մի քանի կարևոր բաներ, որոնք պետք է հաշվի առնել, եթե ուզում եք հասկանալ ինչպես ընտրել լվացքի մեքենա, որը հարմար կլինի ձեր տան համար և երկար կծառայի։
Առջևի բեռնաթափմամբ թե վերևից
Լվացքի մեքենաները հիմնականում լինում են երկու տեսակի՝ առջևի կամ վերևից բեռնաթափմամբ։
Առջևի բեռնաթափմամբ մեքենաները սովորաբար ավելի խնայող են ջրի և էլեկտրաէներգիայի առումով և ունեն ավելի մեծ տարողություն։ Վերևից բեռնաթափվողները ավելի կոմպակտ են և կարող են հարմար լինել փոքր տարածքներում։
Եթե փորձում եք հասկանալ ինչպես ընտրել լվացքի մեքենա, ընտրեք այն տարբերակը, որը ավելի հարմար է ձեր բնակարանի տարածքին։
Տարողությունը
Լվացքի մեքենայի տարողությունը ցույց է տալիս, թե որքան կգ լվացք կարող է տեղավորվել մեկ լվացման ընթացքում։
- 5–6 կգ՝ փոքր ընտանիքների կամ քիչ լվացքի համար
- 7–8 կգ՝ միջին ընտանիքների համար
- 9 կգ և ավելի՝ մեծ ընտանիքների համար
Կարևոր է հասկանալ, որ եթե ձեր լվացքը հիմնականում քիչ է, շատ մեծ տարողությամբ մեքենան միշտ չէ, որ արդյունավետ է աշխատում։ Այդ պատճառով մտածելիս ինչպես ընտրել լվացքի մեքենա, պետք է ընտրել ձեր իրական օգտագործման չափին համապատասխան տարբերակը։
Ձայնի մակարդակը
Եթե ապրում եք բազմաբնակարան շենքում, շատ կարևոր է ընտրել այնպիսի լվացքի մեքենա, որը աշխատում է հնարավորինս հանգիստ։ Բարձր ձայն ունեցող մեքենան կարող է անհարմարություն առաջացնել ոչ միայն ձեզ, այլ նաև հարևաններին։
Ցածր ձայն ունեցող մոդելները ավելի հարմար են, հատկապես եթե երբեմն լվացք եք անում երեկոյան ժամերին։
Չորացման հնարավորությունը
Որոշ բնակարաններում լվացք փռելու կամ չորացնելու հարմար պայմաններ չկան։ Այդ դեպքում կարելի է ընտրել լվացքի և չորացման երկուսը մեկում մեքենա։
Այս տարբերակը թույլ է տալիս լվանալ և անմիջապես չորացնել հագուստը նույն սարքի մեջ։ Եթե բնակարանը փոքր է կամ չկա լվացք փռելու տեղ, սա կարող է լինել շատ հարմար լուծում։
Ծրագրեր և կառավարման համակարգ
Ժամանակակից լվացքի մեքենաները ունեն տարբեր ծրագրեր՝ արագ լվացում, նուրբ հագուստի լվացում, բամբակյա կամ սպորտային հագուստի ծրագրեր։
Եթե ճիշտ եք ընտրում ծրագրերը և տարողությունը, ավելի հեշտ է հասկանալ ինչպես ընտրել լվացքի մեքենա, որը կծառայի երկար ժամանակ և կպահպանի ձեր հագուստի որակը։ Ավելի մանրամասն կարդացեք մեր այս հոդվածում լվացքի մեքենայի ծրագրեր, լվացքի մեքենա ընտրելիս ինչ ծրագրեր պետք է պարտադիր ունենա:
Եզրակացություն
Լվացքի մեքենա ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն գինը, այլ նաև տարողությունը, ձայնի մակարդակը, ծրագրերը և չորացման հնարավորությունը։ Երբ այս բոլոր կետերը հաշվի եք առնում, պարզ է դառնում ինչպես ընտրել լվացքի մեքենա, որը հարմար կլինի ձեր տան պայմաններին և առօրյային։
կարդացեք նաև
Ինչպես ճիշտ տեղադրել հեռուստացույցը սենյակում․ 5 կարևոր խորհուրդ
Ինվերտոր սառնարան թե սովորական․ որն է ավելի ճիշտ ընտրությունը








