Ավտոմեքենա ունենալու իրական արժեքը

Հայաստանում շատ մարդիկ ավտոմեքենա գնելիս հիմնականում ուշադրություն են դարձնում այն հարցին, թե իրենց բյուջեի սահմաններում տվյալ պահին ինչ մեքենան է առավել պահանջված կամ «մոդայիկ»։ Սակայն շատ քչերն են իրականում հաշվարկում ավտոմեքենա ունենալու իրական արժեքը։ Մեքենան միայն գնման արժեքը չէ։ Այն իր հետ բերում է նաև մի շարք մշտական ծախսեր, որոնք հաճախ չեն հաշվարկվում նախքան գնում