ինչպես ընտրել սմարթ հեռուստացույց

Ինչպես ընտրել Սմարթ հեռուստացույց․ 7 կարևոր բան, որ պետք է իմանալ մինչև գնելը

Այսօր հեռուստացույցը պարզապես ալիքներ դիտելու սարք չէ։ Ժամանակակից մոդելները ինտերնետ են միանում, ունեն հավելվածներ և թույլ են տալիս դիտել ֆիլմեր կամ YouTube առանց լրացուցիչ սարքերի։ Այդ պատճառով շատ մարդիկ սկսում են մտածել՝ ինչպես ընտրել սմարթ հեռուստացույց, որը իսկապես հարմար կլինի իրենց տան համար։

Սմարթ հեռուստացույց ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի հիմնական հատկանիշների, որոնք որոշում են սարքի հարմարավետությունը և աշխատանքի որակը։

1. Հեռուստացույցի չափը

Հեռուստացույց ընտրելիս շատերը կարծում են, որ որքան մեծ է էկրանը, այնքան լավ է։ Բայց իրականում կարևոր է, որ հեռուստացույցը համապատասխանի սենյակի չափին և դիտելու հեռավորությանը։

Պարզ օրինակով՝ եթե հեռուստացույցով մարդ են ցույց տալիս, ցանկալի է, որ էկրանի վրա այդ մարդը երևա մոտավորապես իրական չափի, ոչ թե չափազանց մեծ։ Եթե պատկերը այնքան մեծ է, որ մարդու գլուխը ամբողջ էկրանը գրեթե զբաղեցնում է, դա նշանակում է, որ դուք նստած եք շատ մոտ կամ հեռուստացույցը չափազանց մեծ է ձեր սենյակի համար։

Այդ պատճառով հեռուստացույց ընտրելիս կարևոր է, որ պատկերը լինի բնական և հարմար դիտելու համար՝ ոչ շատ մեծ, ոչ էլ շատ փոքր։ Սա օգնում է աչքերին չհոգնել և երկար ժամանակ հարմար դիտել հեռուստացույց։

Օրինակ՝

  • մոտ 2 մետր հեռավորությունից՝ 43-50 դյույմ
  • մոտ 2.5–3 մետրից՝ 55 դյույմ
  • ավելի մեծ սենյակների համար՝ 65 դյույմ և ավելի

Այս սկզբունքը հասկանալով՝ ավելի հեշտ է որոշել, ինչպես ընտրել սմարթ հեռուստացույց, որը կլինի հարմար ձեր տան պայմանների համար։

2. Էկրանի տեխնոլոգիան (LED, QLED, OLED)

Տարբեր հեռուստացույցներ ունեն տարբեր էկրանի տեխնոլոգիաներ․

  • LED – ամենատարածված և մատչելի տարբերակը
  • QLED – ավելի պայծառ և գունային լավ պատկեր
  • OLED – ամենաբարձր որակի պատկեր և խոր սև գույներ

Եթե բյուջեն սահմանափակ է, LED մոդելները լիովին բավարար են։ Բայց եթե ցանկանում եք լավագույն պատկեր, OLED տարբերակը կարող է ավելի հետաքրքիր լինել։

3. Էկրանի թույլատրությունը (Resolution)

Այսօր գրեթե բոլոր նոր հեռուստացույցները ունեն 4K resolution, որը ապահովում է շատ հստակ պատկեր։

Եթե մտածում եք ինչպես ընտրել սմարթ հեռուստացույց, խորհուրդ է տրվում ընտրել հենց 4K տարբերակը, քանի որ այն ավելի երկար ժամանակ կմնա արդիական։

4. Սմարթ համակարգը

Սմարթ հեռուստացույցների մեջ օգտագործվում են տարբեր օպերացիոն համակարգեր․

  • Android TV / Google TV
  • Tizen (Samsung)
  • WebOS (LG)

Այս համակարգերը թույլ են տալիս տեղադրել հավելվածներ, դիտել YouTube, Netflix և այլ ծառայություններ։

5. Ձայնի որակը

Շատ բարակ հեռուստացույցների դեպքում երբեմն ձայնը այնքան ուժեղ չէ, որքան պատկերն է լավ։ Եթե ձեզ համար կարևոր է ձայնի որակը, կարելի է նաև մտածել soundbar սարքի մասին։

6. Միացման պորտերը

Ուշադրություն դարձրեք HDMI և USB մուտքերին։ Դրանք անհրաժեշտ են, եթե ցանկանում եք միացնել խաղային կոնսոլ, համակարգիչ կամ այլ սարքեր։

7. Էներգախնայողություն

Ժամանակակից սմարթ հեռուստացույցները սովորաբար ավելի քիչ էլեկտրաէներգիա են ծախսում, բայց միշտ արժե նայել էներգիայի արդյունավետության դասը։

Եզրակացություն

Եթե հասկանում եք հիմնական հատկանիշները, ապա հեշտ կլինի որոշել ինչպես ընտրել սմարթ հեռուստացույց, որը կծառայի երկար ժամանակ և կհամապատասխանի ձեր տան պայմաններին։

Հիշեք՝ ճիշտ ընտրությունը կախված է ոչ միայն գնից, այլ նաև սենյակի չափից, դիտելու հեռավորությունից և ձեր օգտագործման սովորություններից։ Երբ այս ամենը հաշվի եք առնում, ինչպես ընտրել սմարթ հեռուստացույց հարցը դառնում է շատ ավելի պարզ։

կարդացեք նաև

Ինվերտոր սառնարան թե սովորական․ որն է ավելի ճիշտ ընտրությունը

Որտեղ տեղադրել օդորակիչը սենյակում․ ճիշտ տեղադրումը ինչու է կարևոր

Փոքր բնակարանի համար սառնարան ընտրել․ ինչին ուշադրություն դարձնել

Ինչպես ընտրել օդորակիչ․ պարզ ուղեցույց տան համար ճիշտ տարբերակ ընտրելու համար