մարքեթինգի հնարքներ

Մարքեթինգի հնարքներ․ ինչպես են խանութները ստիպում մեզ ավելի շատ ծախսել

Շատերը մտածում են, որ մարքեթինգի հնարքները պետք է հասկանալ միայն բիզնեսով զբաղվողները։ Սակայն իրականում, եթե ցանկանում եք ճիշտ ղեկավարել ձեր ֆինանսները և խուսափել ավելորդ ծախսերից, կարևոր է հասկանալ նաև այն մեթոդները, որոնց միջոցով ընկերությունները ազդում են գնորդների որոշումների վրա։

Ամեն օր մենք բախվում ենք մարքեթինգի հնարքներին, նույնիսկ այն ժամանակ, երբ պարզապես գնում ենք սուպերմարկետ։ Օրինակ՝ երբ գնում ենք կոնֆետներ, քաղցրավենիք, հյութեր կամ այլ ապրանքներ, շատ հաճախ ընտրությունը կատարում ենք ինպուլսային ձևով՝ առանց մանրամասն ուսումնասիրելու արտադրանքի բաղադրությունը կամ իրական արժեքը։

Այդ պահին մեր ընտրության վրա մեծ ազդեցություն են ունենում մարքեթինգի հնարքները․ օրինակ՝ որքան հաճախ է ապրանքը ցուցադրվում խանութում, արդյոք այն ունի լրացուցիչ դասավորված բուրգ հիմնական դարակաշարից բացի, ինչ գույներ և դիզայն ունի փաթեթավորումը։ Այս ամենը պատահական չէ, այլ մարքեթինգի բաժնի մտածված աշխատանք է, որը ստեղծված է հենց գնորդի ուշադրությունը գրավելու համար։

Արդյունքում շատ մարդիկ երբեմն վճարում են նույն ապրանքի համար կրկնակի կամ նույնիսկ եռակի ավելի բարձր գին՝ առանց լուրջ հիմնավորման։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ եթե մենք ամբողջովին գոհ չենք լինում տվյալ ապրանքի որակից, հաջորդ անգամ սուպերմարկետ մտնելիս կրկին ընտրում ենք այն նույն տրամաբանությամբ՝ գույների, դիզայնի կամ ներկայացման ձևի ազդեցությամբ։

Նման մարքեթինգի հնարքները հաճախ զգալիորեն ավելացնում են ընկերությունների վաճառքը, երբեմն նույնիսկ կրկնակի։ Եթե դուք կարողանաք տարբերել այս հնարքները իրական ակցիաներից և իսկապես շահավետ առաջարկներից, ապա կկարողանաք խուսափել ավելորդ ծախսերից և ավելի ճիշտ կառավարել ձեր գնումները։

Այս պատճառով կարևոր է սովորել ճանաչել մարքեթինգի հնարքները և չկատարել գնումներ միայն արտաքին տեսքի, գովազդի կամ խանութում ստեղծված ազդեցության հիման վրա։

կարդացեք նաև

5 սովորություն, որոնք աղքատացնում են մարդկանց առանց նկատելու

Ինչպես խնայել գումար առանց մեծ զոհողությունների