Մենք մեր նախորդ հոդվածներում անդրադարձել ենք գրեթե բոլոր այն հարցերին, որոնք կարևոր է ուսումնասիրել բնակարան գնելիս։ Սակայն ևս մեկ անգամ փորձենք առանձնացնել բնակարան գնելիս ամենատարածված սխալները, որպեսզի կարողանաք խուսափել դրանցից և կատարել ճիշտ ընտրություն։
Ավելացված տարածքը որպես առավելություն դիտարկելը
Գնորդների ամենատարածված սխալներից մեկը այն է, որ բնակարանի ավելացված հատվածը դիտարկում են որպես առավելություն։ Իրականում սա հաճախ հանդիսանում է բնակարանի լուրջ թերություն։
Այդպիսի տարածքները շատ դեպքերում կառուցված են առանց համապատասխան շինարարական նորմերի, չունեն փաստաթղթային ձևակերպում և կարող են առաջացնել իրավական խնդիրներ։ Բացի այդ, դուք վճարում եք նաև այդ տարածքի համար, որը փաստացի չի հանդիսանում օրինական բնակելի մակերես։
Այս թեմայի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր
👉 «Բնակարան գնելիս միֆեր» հոդվածում։
Հարևաններին ուշադրություն չդարձնելը
Մյուս կարևոր սխալը, որը շատ հաճախ անտեսվում է, հարևանների հարցն է։ Բնակարան գնելիս մարդիկ հիմնականում կենտրոնանում են տան վերանորոգման, տարածքի կամ տեսարանի վրա, բայց մոռանում են, որ ապրելու են կոնկրետ միջավայրում։
Եթե հարևանները լինեն աղմկոտ, ունենան ոչ ցանկալի վարքագիծ կամ ստեղծեն անհարմար պայմաններ, նույնիսկ ամենալավ բնակարանը չի կարող ապահովել հարմարավետ կյանք։
Այս թեմայի մասին կարող եք մանրամասն կարդալ մեր
👉 «Բնակարան գնելիս ինչու է կարևոր ուշադրություն դարձնել հարևաններին» հոդվածում։
Բնակարանի գինը չստուգելը
Շատ գնորդներ սիրահարվում են բնակարանին և առանց երկար մտածելու որոշում են կատարել գործարքը։ Սա ևս լուրջ սխալ է։
Բնակարան գնելիս պարտադիր է հասկանալ՝ արդյոք գինը համապատասխանում է շուկային, թե ոչ։ Հակառակ դեպքում կարող եք վճարել ավելի բարձր գին, քան իրական արժեքն է։
Այս հարցում ձեզ կօգնի մեր
👉 «Ինչպես հասկանալ բնակարանի գինը ռեալ է թե ոչ» հոդվածը։
Թաղամասի անվտանգությունը չգնահատելը
Բնակարան ընտրելիս շատ կարևոր է ոչ միայն հենց բնակարանը, այլ նաև այն միջավայրը, որտեղ այն գտնվում է։ Թաղամասի անվտանգությունը, գիշերային կյանքը, լուսավորությունը և ենթակառուցվածքները մեծ ազդեցություն ունեն ձեր ապրելակերպի վրա։
Այս հարցը անտեսելը ևս համարվում է բնակարան գնելիս ամենատարածված սխալներից մեկը։
Ավելին կարող եք իմանալ մեր
👉 «Բնակարան ընտրելիս ինչպես գնահատել թաղամասի անվտանգությունը» հոդվածում։
Շենքի ընդհանուր վիճակը անտեսելը
Գնորդները հաճախ գնահատում են միայն իրենց բնակարանը և անտեսում ամբողջ շենքի վիճակը։
Սակայն կարևոր է հասկանալ՝ ինչ վիճակում է շենքի մուտքը, արդյոք կա վերանորոգում, ինչ վիճակում են կոմունիկացիաները,
ինչպես են հարևանները վերաբերվում ընդհանուր տարածքներին եթե շենքը վատ վիճակում է, նույնիսկ լավ վերանորոգված բնակարանը չի ապահովի ցանկալի միջավայր։
Ավելին կարող եք իմանալ մեր
👉 «Հին ֆոնդում բնակարան գնել․ ինչ պետք է հաշվի առնել մինչև մեծ ներդրում կատարելը» հոդվածում։
Եզրակացություն
Իրականում բնակարան գնելիս անկարևոր հարցեր չկան։ Յուրաքանչյուր մանրուք կարող է ազդեցություն ունենալ ձեր ապագա կյանքի որակի վրա։
Եթե ցանկանում եք խուսափել սխալներից և կատարել ճիշտ ընտրություն, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել թեման ամբողջությամբ և չսահմանափակվել միայն մեկ կամ երկու գործոնով։
Մենք կազմել ենք ամբողջական ուղեցույց, որը կօգնի ձեզ ավելի վստահ կողմնորոշվել անշարժ գույքի շուկայում։
👉 Այցելեք մեր «Անշարժ գույք» բաժինը, որտեղ կգտնեք բազմաթիվ օգտակար և գործնական հոդվածներ։








