նորակառույց բնակարաններ կառուցապատողից

Նորակառույց բնակարաններ կառուցապատողից․ ինչպես ճիշտ ամրագրել բնակարան

Այսօր շատ մարդիկ նախընտրում են գնել նորակառույց բնակարաններ կառուցապատողից, սակայն հաճախ չեն պատկերացնում, թե ինչ հարցեր պետք է տալ մինչև բնակարան ամրագրելը։ Ճիշտ հարցերը կարող են օգնել ընտրել ավելի հուսալի նախագիծ և խուսափել ապագա խնդիրներից։

Առաջին կարևոր հարցը վերաբերում է շինարարության թույլտվությանը։ Եթե ցանկանում եք գնել նորակառույց բնակարաններ կառուցապատողից, պարտադիր ճշտեք՝ արդյոք կառուցապատող ընկերությունն ունի գործող շինթույլտվություն և երբ է այն տրվել։ Կարևոր է համոզվել, որ թույլտվության ժամկետը դեռ չի ավարտվում։

Հաջորդ կարևոր հարցը վերաբերում է շինարարության ավարտի ժամկետին։ Եթե դուք ընտրում եք նորակառույց բնակարաններ կառուցապատողից, պարզեք՝ ըստ նախագծի երբ է նախատեսվում շենքի ավարտը և արդյոք պայմանագրով նախատեսված են տուգանքներ, եթե կառուցապատողը ուշացնի շինարարությունը։

Պետք է նաև ուսումնասիրել հենց կառուցապատող ընկերությունը։ Եթե դուք դիտարկում եք նորակառույց բնակարաններ կառուցապատողից, լավ է այցելել ընկերության արդեն ավարտված շենքերը և տեսնել դրանց որակը։ Դա օգնում է հասկանալ՝ արդյոք ընկերությունը պահպանում է շինարարության ժամկետները և ինչ մակարդակի աշխատանք է կատարում։

Վերջապես կարևոր է պարզել նաև շրջակա միջավայրը։ Ճշտեք՝ որքան կանաչապատ տարածք է նախատեսվում, ինչ ծառեր են տնկվելու և ինչ վիճակում է հանձնվելու բնակարանը,պետք է նաև ճշտել, թե շենքի շահագործումից հետո ինչքան է լինելու սպասարկման ամսական վճարը (մաքրություն, անվտանգություն, վերելակների սպասարկում)։ Երբ գնում եք նորակառույց բնակարաններ կառուցապատողից, ցանկալի է, որ այս բոլոր պայմանները ներկայացվեն ոչ միայն խոսքով, այլ նաև պաշտոնական փաստաթղթերով։

Կարդացեք նաև

Արժե՞ գնել բնակարան 2026 թվականին

Ինչպես ընտրել բնակարան ներդրումային նպատակով