ինչքան գումար է պետք բնակարան գնելու համար Երևանում

Ինչքան գումար է պետք բնակարան գնելու համար Երևանում (2026)

Շատերը հաճախ տալիս են նույն հարցը՝ ինչքան գումար է պետք բնակարան գնելու համար Երևանում, բայց իրականում այս հարցը չունի հստակ մեկ պատասխան։ Պատճառն այն է, որ բնակարան ասելով մարդիկ պատկերացնում են տարբեր բաներ՝ մեկը փոքր և մատչելի տարբերակ, մյուսը՝ ավելի մեծ ու հարմարավետ բնակարան։

Այնուամենայնիվ, որպեսզի պատկերացնենք շուկան, կարող ենք դիտարկել երկու սենյականոց բնակարանները, քանի որ դրանք միշտ եղել են ամենապահանջված տարբերակներից մեկը։ Հենց այս տեսակի բնակարաններն են հաճախ համարվում ամենահարմար տարբերակը ինչպես ապրելու, այնպես էլ ներդրման տեսանկյունից։

Երևանում բնակարանների գները կարող են տարբեր լինել նույնիսկ նույն շենքում։ Դա կախված է բնակարանի մակերեսից, հարկից, արևկողմ դիրքից և այլ գործոններից։ Հետաքրքիր փաստ է, որ փոքր բնակարանների դեպքում քառակուսի մետրի գինը հաճախ ավելի բարձր է լինում, քան ավելի մեծ բնակարանների դեպքում։

Եթե ցանկանում եք հասկանալ, ինչքան գումար է պետք բնակարան գնելու համար Երևանում, պետք է հաշվի առնել նաև շենքերի տեսակները։ Քաղաքում հիմնականում տարածված են պանելային, քարե և նորակառույց շենքերը։ Պանելային շենքերը համարվում են ամենամատչելի տարբերակը, քարե շենքերը ունեն կայուն միջին գին և մեծ պահանջարկ, իսկ նորակառույցները սովորաբար ամենաթանկն են։

Գների վրա մեծ ազդեցություն ունի նաև տարածքը։ Կենտրոնում բնակարանների գները ամենաբարձրն են, Արաբկիրում և վարչական շրջանների կենտրոններում՝ միջինից բարձր, իսկ մյուս թաղամասերում կարելի է գտնել ավելի մատչելի տարբերակներ։

Բացի այդ, կարևոր է նաև բնակարանի վիճակը։ Շուկայում հիմնականում կարելի է գտնել երեք տարբերակ՝ վերանորոգման ենթակա, նորմալ ապրելու վիճակում և կապիտալ վերանորոգված բնակարաններ, որոնք ունեն զգալի գների տարբերություն։

Եթե նայենք շուկայի առաջարկներին և վերլուծենք հայտարարությունները, ապա մոտավորապես կարելի է պատկերացնել, ինչքան գումար է պետք բնակարան գնելու համար Երևանում 2026 թվականին։ Պանելային շենքերում երկու սենյականոց բնակարանները մատչելի թաղամասերում սկսվում են մոտ 65,000 դոլարից և կարող են հասնել մինչև 85,000 դոլարի։ Վարչական շրջաների կենտրոններում և Արաբկիրում դրանք հասնում են 95,000 դոլարի, իսկ Կենտրոնում կարող են անցնել 120,000 դոլարը։

Քարե շենքերում գները մոտ են այս ցուցանիշներին, սակայն հաճախ բնակարանները փոքր են մակերեսով, ինչի պատճառով քառակուսի մետրի գինը իրականում ավելի բարձր է։ Նորակառույց շենքերում գները սկսվում են մոտ 80,000 դոլարից և կարող են հասնել մինչև 130,000 դոլարի՝ կախված տարածքից և պայմաններից։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ինչքան գումար է պետք բնակարան գնելու համար Երևանում հարցի ընդհանուր պատասխանը գտնվում է մոտ 65,000-ից մինչև 130,000 դոլարի սահմանում՝ երկու սենյականոց բնակարանի համար։

Սակայն այս միջակայքը ավելի լավ հասկանալու համար կարևոր է տեսնել, թե ինչպես են գները բաժանվում ըստ շենքի տեսակի, բնակարանի վիճակի և քաղաքի տարբեր գոտիների։ Ստորև ներկայացված աղյուսակը թույլ է տալիս ավելի հստակ պատկերացնել շուկան և համեմատել տարբեր տարբերակները մեկ տեղում։

Շենքի տեսակԿարգավիճակՄատչելի թաղամասեր ($)Վարչական շրջ․կենտրոններ / Արաբկիր ($)Կենտրոն ($)
ՊանելայինՎերանորոգման ենթակա65,000 – 75,00085,000 – 90,00095,000 – 105,000
Նորմալ վիճակ75,000 – 80,00090,000 – 93,000105,000 – 115,000
Կապիտալ վերանորոգված80,000 – 85,00093,000 – 95,000115,000 – 120,000
ՔարեՎերանորոգման ենթակա70,000 – 80,00085,000 – 95,00095,000 – 110,000
Նորմալ վիճակ80,000 – 85,00095,000 – 100,000110,000 – 115,000
Կապիտալ վերանորոգված85,000 – 90,000100,000 – 105,000115,000 – 120,000
ՆորակառույցՎերանորոգման ենթակա80,000 – 90,00095,000 – 105,000110,000 – 120,000
Նորմալ վիճակ90,000 – 93,000105,000 – 108,000120,000 – 125,000
Կապիտալ վերանորոգված93,000 – 95,000108,000 – 110,000125,000 – 140,000

Եզրակացություն

Աղյուսակից պարզ երևում է, որ նույն տեսակի բնակարանի գինը կարող է զգալիորեն տարբեր լինել՝ կախված մի քանի հիմնական գործոններից։ Շենքի տեսակը, թաղամասը և բնակարանի վիճակը միասին ձևավորում են վերջնական արժեքը։

Եթե ցանկանում եք ճիշտ հասկանալ, ինչքան գումար է պետք բնակարան գնելու համար Երևանում, կարևոր է ոչ միայն դիտարկել ընդհանուր միջակայքը, այլ նաև հստակ որոշել ձեր առաջնահերթությունները։ Որոշ մարդկանց համար ավելի կարևոր է գտնվելու վայրը, մյուսների համար՝ բնակարանի վիճակը կամ շենքի տեսակը։

Ճիշտ ընտրությունը այն տարբերակն է, որը լավագույնս համադրում է ձեր բյուջեն և ձեր ապրելակերպի պահանջները։ Իսկ շուկայի նման վերլուծությունը թույլ է տալիս ոչ միայն խուսափել սխալ գնումներից, այլ նաև ավելի վստահ և հաշվարկված որոշում կայացնել։

կարդացեք նաև

Բնակարան գնելիս ամենատարածված սխալները և ինչպես խուսափել դրանցից

Շտապ բնակարանի վաճառք․ ինչ պետք է իմանա գնորդը նման առաջարկ տեսնելիս

Բնակարան գնել հին ֆոնդում թե ամրագրել նորակառույցում․ որն է ավելի ճիշտ ընտրությունը

պանելային շենք թե քարե շենք