Շատ մարդիկ վստահ են, որ Հայաստանում եկամտաբեր բիզնես գտնելը դժվար է։ Իրականում դա ամբողջովին ճիշտ չէ։ Հայաստանում կան ոլորտներ, որտեղ ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է կառուցել կայուն և բարձր եկամուտ բերող գործ։ Կարևորն այն է, որ ընտրեք ոչ թե պարզապես տարածված ուղղություն, այլ այնպիսի բիզնես գաղափարներ Հայաստանում, որոնք ունեն պահանջարկ, քիչ ռիսկեր և գործնական աճի հնարավորություն։
Այս հոդվածում կքննարկենք մի քանի բիզնես գաղափարներ Հայաստանում, որոնք ճիշտ կազմակերպման դեպքում կարող են բերել ոչ միայն կայուն եկամուտ, այլ նաև ամսական միլիոն դրամից ավելի շրջանառություն։
Բիզնես գաղափարներ Հայաստանում, որոնք այսօր ունեն բարձր պահանջարկ
Առաջին և ամենահասկանալի տարբերակներից մեկը անշարժ գույքի գործակալությունն է։ Հայաստանի անշարժ գույքի շուկան ակտիվ է, և այստեղ ամենակարևոր պահանջարկը ոչ թե պարզապես միջնորդի, այլ վստահելի մասնագետի նկատմամբ է։ Շատ մարդիկ կարողանում են ինքնուրույն գտնել բնակարան, բայց միևնույն է փնտրում են մեկին, ով կօգնի հասկանալ փաստաթղթերը, ստուգել ռիսկերը և անվտանգ հասցնել գործարքը մինչև վերջ։
Սա այն բիզնես գաղափարներ Հայաստանում ուղղություններից է, որտեղ հիմնական ներդրումը ոչ թե գումարն է, այլ գիտելիքը, վստահությունը և ճիշտ հաղորդակցությունը։ Եթե դուք լավ հասկանում եք շուկան, կարողանում եք մարդկանց հետ վստահ աշխատել և պատասխանել նրանց հարցերին, ապա այս ոլորտում նույնիսկ ամսական 1–2 հաջող գործարքը կարող է բերել շատ բարձր եկամուտ։ Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ շուկան, գործարքների ռիսկերը և անշարժ գույքի ոլորտի իրական աշխատանքը, օգտակար կլինի նաև հետևել մեր անշարժ գույք բաժնին, որտեղ թեմաները ներկայացված են ավելի մանրամասն։
Հաջորդ պահանջված ուղղությունը բնակարանների վերանորոգման կազմակերպումն է։ Այսօր շատ մարդիկ ունեն բնակարան, գումար և վերանորոգվելու ցանկություն, բայց չեն ցանկանում առանձին-առանձին վարպետներ գտնել, վերահսկել գործընթացը և ամեն քայլում լուծել խնդիրներ։ Նրանք փնտրում են մեկ մարդու, ով կվերցնի ամբողջ կազմակերպումը իր վրա։
Սա այսօր ամենապրակտիկ բիզնես գաղափարներ Հայաստանում ուղղություններից մեկն է, քանի որ այստեղ հաճախ նույնիսկ մեծ ներդրում պետք չէ։ Շատ դեպքերում վարպետներն աշխատում են իրենց գործիքներով, իսկ ձեր հիմնական գործը դառնում է կազմակերպումը, հաճախորդի հետ աշխատանքը, վերահսկումը և վերջնական արդյունքի ապահովումը։ Եթե կարողանաք ճիշտ հավաքել վստահելի վարպետների թիմ և ապահովել լավ արդյունք, այս ոլորտում շատ արագ հնարավոր է մեծացնել եկամուտը և միաժամանակ վարել մի քանի նախագիծ։
Այս ոլորտում ամենակարևոր գործիքը ոչ թե գրասենյակն է, այլ ձեր ներկայությունը սոցիալական ցանցերում։ Եթե պարբերաբար հրապարակում եք կատարած աշխատանքները, ցույց եք տալիս արդյունքը, հաճախորդների կարծիքները և վստահություն եք ստեղծում, շուկան շատ արագ սկսում է աշխատել ձեր օգտին։
Մյուս հետաքրքիր ուղղությունը սոցիալական ցանցերի գովազդն ու բիզնես էջերի առաջխաղացումն է։ Այսօր գրեթե բոլոր բիզնեսները հասկանում են, որ առանց սոցիալական ցանցերի դժվար է վաճառք ստանալ։ Բայց միևնույն ժամանակ շատերը չեն կարողանում ճիշտ ներկայանալ, նկարել, խոսել, գովազդել և վարել իրենց էջերը։
Այստեղ էլ ձևավորվում է շատ պահանջված ծառայություն։ Եթե ունեք ակտիվություն, գրագետ խոսք, ներկայանալու հմտություն և կարողանում եք հետաքրքիր ձևով ներկայացնել ապրանք կամ ծառայություն, սա կարող է դառնալ շատ լավ բիզնես գաղափարներ Հայաստանում տարբերակ։ Այս ոլորտում մեծ ներդրում պետք չէ․ պետք է լավ ներկայանալ, վարել սեփական էջը, ցույց տալ արդյունք և ժամանակի ընթացքում հենց բիզնեսներն են սկսելու դիմել ձեզ։
Սոցիալական ցանցերում ճիշտ ներկայանալը այսօր շատ բիզնեսների համար ավելի կարևոր է, քան ֆիզիկական խանութը։ Այդ պատճառով այս ուղղությունը Հայաստանում շարունակում է արագ աճել և դառնում է ամենաեկամտաբեր ծառայություններից մեկը։
Եվրոպական և ամերիկյան ապրանքների խանութ՝ Հայաստանում դեռ չբավարարված պահանջարկ
Եթե շրջեք Հայաստանում, կտեսնեք, որ առևտրի կենտրոնների, սուպերմարկետների և տարբեր խանութների պակաս չկա։ Սակայն եկեք անկեղծ լինենք․ շատ խանութներում հիմնականում վաճառվում են հայկական, չինական, ռուսական և իրանական արտադրության ապրանքներ։ Մինչդեռ կա մի խումբ գնորդների, որի պահանջարկը, իմ կարծիքով, դեռ արժե ավելի մանրամասն ուսումնասիրել։
Խոսքը Եվրոպայում և ԱՄՆ-ում ապրող միլիոնավոր հայերի մասին է, որոնք պարբերաբար այցելում են Հայաստան, այստեղ գնումներ են կատարում և հաճախ ցանկանում են գտնել այնպիսի ապրանքներ, որոնց սովոր են իրենց բնակության երկրներում։ Նրանց համար կարևոր է ոչ միայն ապրանքի գինը, այլև որակը, ծանոթ ապրանքանիշը, տեսականին և այն վստահությունը, որ գնում են իրենց արդեն հայտնի արտադրանքը։ Այս գնորդների մի մասի գնողունակությունն էլ կարող է հնարավորություն ստեղծել ավելի բարձրարժեք ապրանքներ առաջարկելու համար։
Իհարկե, Հայաստանում կան խանութներ, որոնք Եվրոպայից և ԱՄՆ-ից ներմուծված ապրանքներ են վաճառում։ Սակայն որոշ դեպքերում դրանց տեսականին ընտրված է ավելի շատ տեղական գնորդներին զարմացնելու կամ նորաձևության տպավորություն ստեղծելու համար, այլ ոչ թե արտասահմանում ապրող հայերին ծանոթ և սովորական ապրանքներ առաջարկելու սկզբունքով։ Արդյունքում մարդը կարող է այցելել նման խանութ և նույնիսկ այնտեղ տեսնել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում իր նախասիրություններին կամ այն տեսականուն, որին սովոր է արտասահմանում։
Այստեղ կարող է ձևավորվել հետաքրքիր բիզնես գաղափար։ Պատկերացրեք խանութ, որտեղ ներկայացված են Եվրոպայում և ԱՄՆ-ում հայտնի հագուստի, կոշիկի, կոսմետիկայի, կենցաղային ապրանքների կամ այլ պահանջված կատեգորիաների ապրանքներ։ Խանութի նպատակը պարզապես թանկարժեք կամ արտասովոր ապրանքներ վաճառելը չէ, այլ մարդկանց առաջարկել այն, ինչ նրանք արդեն ճանաչում և գնահատում են։
Այսպիսի բիզնես գաղափարներ Հայաստանում իրականացնելուց առաջ, սակայն, անհրաժեշտ է ուսումնասիրել իրական պահանջարկը։ Կարելի է սկսել փոքր տեսականիից, հարցումներ անցկացնել արտասահմանում ապրող հայերի շրջանում, հավաքել նախնական պատվերներ և հասկանալ, թե որ ապրանքանիշերն ու ապրանքատեսակներն են առավել հետաքրքիր։ Այդպես հնարավոր կլինի խուսափել մեծ քանակությամբ ապրանք ներմուծելու և այն չվաճառելու վտանգից։
Կարևոր է նաև նախապես հաշվարկել ներմուծման, մաքսազերծման, տեղափոխման, հարկերի և վաճառքի բոլոր ծախսերը։ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հայտնի ապրանքանիշի առկայությունն ինքնին չի երաշխավորում շահույթ․ անհրաժեշտ են մրցունակ վերջնական գին, օրինական մատակարարում և կայուն պահանջարկ։Սա այն ուղղություններից է, որը կարող է արժանի լինել ուսումնասիրության՝ որպես նոր բիզնես գաղափարներ Հայաստանում փնտրող մարդկանց համար։
Եզրակացություն․ մեծ բիզնեսը սկսվում է ճիշտ գաղափարից
Հաջող բիզնես կառուցելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ է մեծ կապիտալ, թանկարժեք տարածք կամ միանգամից ամբողջ շուկան գրավելու ցանկություն։ Երբեմն ամենահետաքրքիր հնարավորությունները թաքնված են առօրյա խնդիրների մեջ․ մարդիկ չեն գտնում իրենց անհրաժեշտ ապրանքը, չեն ցանկանում ժամանակ կորցնել ծառայություններ կազմակերպելու վրա կամ պատրաստ են ավելի շատ վճարել վստահելի և որակյալ լուծման համար։ Հենց այդպիսի պահանջարկը նկատելու և ճիշտ օգտագործելու կարողությունն է տարբերում սովորական գաղափարը եկամուտ ստեղծող բիզնեսից։
Եթե փնտրում եք բիզնես գաղափարներ Հայաստանում, մի շտապեք կրկնել այն, ինչ արդեն անում են բոլորը։ Փորձեք հասկանալ՝ ինչի պակասն են մարդիկ զգում, ինչի համար են պատրաստ վճարել և ինչպես կարող եք առաջարկել ավելի լավ լուծում։ Եթե ցանկանում եք սկսել ընտանիքի անդամների հետ, կարդացեք նաև մեր հոդվածը՝ Ընտանեկան բիզնես․ ինչ ուղղություն ընտրել Հայաստանում։ Իսկ սեփական արտադրանք ստեղծելու և շուկա մտնելու հնարավորությունները կարող եք ուսումնասիրել այստեղ՝ Հայկական արտադրանք․ ինչպես ստեղծել ապրանք և մտնել շուկա։
Միևնույն ժամանակ հիշեք, որ բարձր շրջանառությունը դեռ չի նշանակում բարձր շահույթ։ Բիզնեսի իրական արդյունքը կախված է ծախսերը վերահսկելուց, գումարը ճիշտ կառավարելուց և վաճառքից ստացված միջոցները խելամիտ օգտագործելուց։ Այդ հարցում օգտակար կլինեն նաև Բիզնեսի թաքնված ծախսերը․ 1 սխալ, որը կարող է վնասել բիզնեսին և Կապիտալի շրջանառություն․ 7 խելացի խորհուրդ հաջող բիզնես կառուցելու համար հոդվածները։
Եթե ցանկանում եք դիտարկել նաև ավելի կոնկրետ ուղղություններ, արժե ծանոթանալ Մեղվաբուծությունը որպես բիզնես․ եկամտաբեր ուղղություն նյութին, իսկ գործը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ լրացուցիչ մտքեր կգտնեք Փոքր բիզնեսի գաղտնիքները, որոնք շատերը անտեսում են հոդվածում։
Ի վերջո, լավագույն բիզնես գաղափարներ Հայաստանում փնտրելիս մի կենտրոնացեք միայն այն հարցի վրա, թե որ ոլորտում են մարդիկ մեծ գումարներ վաստակում։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ինչ կարող եք անել դուք, ինչ խնդիր կարող եք լուծել և ինչպես կարող եք հաճախորդներին պատճառ տալ կրկին վերադառնալու։ Մեծ բիզնեսը կարող է սկսվել շատ փոքր քայլից, եթե այդ քայլը հիմնված է իրական պահանջարկի, հաշվարկի և երկարաժամկետ մտածողության վրա։
Հաճախ տրվող հարցեր
Որո՞նք են ամենաեկամտաբեր բիզնես գաղափարները Հայաստանում
Հայաստանում ամենաեկամտաբեր բիզնես գաղափարներից են անշարժ գույքի գործակալությունը, բնակարանների վերանորոգման կազմակերպումը և սոցիալական ցանցերի գովազդը։
Կարելի՞ է Հայաստանում փոքր ներդրումով եկամտաբեր բիզնես սկսել
Այո, Հայաստանում կան բիզնես ուղղություններ, որտեղ մեծ ներդրում պարտադիր չէ, բայց ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է ստանալ բարձր եկամուտ։
Ինչո՞ւ են ծառայողական բիզնեսները շահավետ Հայաստանում
Ծառայողական բիզնեսները Հայաստանում շահավետ են, քանի որ հաճախ մարդիկ ավելի շատ վճարում են ոչ թե ապրանքի, այլ հարմարության, վստահության և կազմակերպված ծառայության համար։
Ո՞ր բիզնեսն է Հայաստանում քիչ ռիսկային
Համեմատաբար քիչ ռիսկային են այն բիզնեսները, որոնք հիմնված են ծառայությունների վրա և չեն պահանջում մեծ պահեստ, սարքավորում կամ մեծ սկզբնական ներդրում։








